ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նվեր Հռոմի պապին

Նվեր Հռոմի պապին
18.07.2014 | 12:00

Ֆուտբոլի Արգենտինայի ընտրանին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին կնվիրի մարզաշապիկ, որի վրա դրված կլինեն հավաքականի բոլոր քսաներեք անդամների ստորագրությունները: Հայտնի է, որ պապն ազգությամբ արգենտինացի է, ֆուտբոլի մեծ երկրպագու, ակումբային թիմերից էլ նախապատվությունը տալիս է «Սան Լորենցոյին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ